Խաղողի այգիներ

Խաղողի սորտեր

Ոսկեհատ (Խարջի) 100%, ամենահին վայրի հայկական խաղող, հանդիպող Աշտարակի, Փարաքյարի և Էջմիածնին հարակից շրջաններում: Այս սորտը հանդիպում է նաև. Վայոց Ձորում. Կարմիր Բլուրի պեղումների (7-րդ դար մ.թ.ա) ժամանակ, բացի բազմաթիվ կարասներից և գինեգործական այլ իրերից հայտնաբերվել են ածխացած խաղողի սերմեր, որոնք ենթարկվել են մանրակրկիտ գիտական անալիզի, որի արդյունքում պարզվել է, որ նրանք պատկանել են մինչեւ այժմ գոյություն ունեցող (Խարջի) խաղողի սորտին: Հայաստանի Աշտարակի շրջանի Ոսկեհատ սորտի թումբային խաղողի այգիների տարիքը երբեմն հասնում է 150 և ավելի տարի: Եզակի, անկրկնելի խաղող, որը պահանջում է հատուկ ուշադրություն: Միևնույն ժամանակ դիմանում է խիստ կտրուկ-մայրցամաքային կլիմային (տաք ամառ և ցուրտ ձմեռ): Սորտի բացահայտման իդեալական պայմանները՝ դա ամռան վերջին ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի կտրուկ տատանումներն են (տարբերությունը ջերմաստիճանի երբեմն հասնում է մինչև 20): Այս սորտից պատրաստված գինիները ունեն յուրահատուկ բուրմունք և  տակարներում հնեցման մեծ հնարավորություն:

Կախեթ՝ վայրի հայկական խաղող, որը հանդիպում է հայկական հնագույն Դվին մայրաքաղաքի ավերակների մերձակայքում (ամրոցի պեղումները Դվինի 5-րդ դար մ.թ.ա.), նուրբ, անկրկնելի խաղող, խիստ կտրուկ-մայրցամաքային կլիմային դիմացող (տաք ամառ և ցուրտ ձմեռ): Սորտի իդեալական բացահայտման պայմանները՝ դա ամռան վերջին ջերմաստիճանների կտրուկ տատանումներն են ցերեկվա և գիշերվա մեջ (տարբերությունը ջերմաստիճանի երբեմն հասնում է մինչև 20 աստիճան, ինչը հանգեցնում է առոմատիկ, ներկանյութերի և շաքարի պարունակության առավելագույն կուտակման): Այս սորտից  պատրաստված գինիները ունեն հնեցման մեծ պոտենցիալ:

Հաղթանակ` նոր սերնդի հայկական սորտ է Vitis Vinifera եվրոպական խաղողի մանրակրկիտ սելեկցիայի արդյունք, հիանալի բուրումնային հատկանիշներով: Ուշ բերքահավաքը ապահովում է իդեալական հատկանիշներ հնեցման մեծ պոտենցիալ ունեցաող գինու արտադրման համար:

Տեղանք

Խաղողի սորտեր՝ Կախեթ-80%, Հաղթանակ-20%
Մակերեսը՝ 7 Հա
Բարձրությունը՝ 1250 մ ծովի մակերևույթից բարձր
Թեքությունները՝ Հարավային,հարավարևմտյան
Հողը՝ կրային,կարբոնատային,թեթև, քարքարոտ
Վազերի տարիքը՝ 9 տարեկան: Արմատակալները դյուրարմատ են, բազմացված են կիլչեցմամբ: Կախեթ սորտի մատերը վերցրված են 50 տարեկան իսկ Հաղթանակ սորտի մատերը 35 տարեկան այգիներից գ. Նորաշեն:
Այգու խտությունը՝ 2657 վազ 1 Հա Կախեթ՝ 2667 վազ 1 Հա Հաղթանակ
Բերքատվությունը՝ 6,5 տոննա 1 հեկտարից ( 2,4 կգ 1 վազից) Կախեթ
8 տոննա 1 հեկտարից ( 3.0 կգ 1 վազից) Հաղթանակ
Գինու արտադրությունը՝
325 դալ մեկ հեկտարից Կախեթ
400 դալ մեկ հեկտարից Հաղթանակ