ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Վայն հաուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում: 2003թ. -ին ընկերության հիմնադիր Գարուշ Սամվելյանը հիմնեց իր սեփական խաղողի այգիները՝ 10 հա տարածքով: Ընկերությունըարտադրում է բարձրորակ գինիներ՝ սեփական խաղողի այգիներում աճեցված խաղողից: Ընկերության խաղողի այգիներում մշակվում են բացառապես տեղական հայկական հնագույն խաղողի և նոր սերնդի սորտեր: Ներկայումս ընկերությունը թողարկում է երեք տեսակի գինի: “ՍԱՐԴՈՒՐԻ սպիտակ”, “ՍԱՐԴՈՒՐԻ կարմիր և “ՍԱՐԴՈՒՐԻ” մուսկատ “քաղցր”:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գինեգործության պատմությունը գալիս է դարերի խորքից: Այդ մասին են վկայում հարուստ պատմական նյութեր և բազմաթիվ հնագիտական պեղումներ: Տենշեբաին ամրոցի  մերձակայքում (“Էրեբունի” 7-րդ դար մ.թ.ա՝ այժմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Երևան.) հայտնաբերված մեծ քանակությամբ կարասներ (յուրաքանչյուրը՝ 1000-1200 լիտր), խոսում են այն մասին, որ դեռ հազարամյակներ առաջ գինեգործությունը Հայաստանում կրել է արտադրական բնույթ (դժվար թե որևէ ընտանիք իր անձնական օգտագործման համար պատրաստրեր այդ քանակությամբ գինի): Այդ պեղումների ընթացքում հայտնաբերված ծծմբի կտորը, վկայում է այն մասին, որ դեռ այն ժամանակ ուրարտական գինեգործին (Ուրարտուն՝ Հին Հայաստանի տարածքում գտնվող պետություն) հայտնի է եղել ծծումբի այրումից արտանետված ծծմբային գազի հակաբակտերիալ հատկությունների մասին:

history1 history2

Աշխարհի հայտնի հնագույն գինու արտադրությունը հայտնաբերվել է 2011թ.-ին Հայաստանի լեռներում գտնվող քարանձավում: Քարանձավային համալիրում հայտնաբերվել են խաղողը ճզմելու համար անհրաժեշտ չան, կճուճներ, որտեղ խմորումն է կատարվում, բաժակներ և խորը, փոքրիկ ափսեներ, որոնց ծագման աղբյուրները գալիս են մոտավորապես 6000 տարի առաջ:

Գիտնականները հայտնաբերել են նաև խաղողի սերմեր, ճզմած խաղողի մնացորդներ և խաղողի տասնյակ չորացած վազեր: Սերմերի ուսումնասիրությամբ ապացուցվել է վերջիններիս պատկանելիությունը  Vitis Vinifera տեսակին (այն մշակութային խաղողի տեսակ է, որն օգտագործվում է ժամանակակից  գինու արտադրության մեջ), իսկ սերմերի նույնականացումը թույլ տվեց բացահայտել  խաղողի առավել հին հայկական վայրի սորտը՝ Ոսկեհատը (Խարջի), որը մինչ օրս մշակվում է Հայաստանում: Պետք է նշել, որ Հայաստանը աշխարհի միակ երկրներից է, որտեղ խաղողի այգիները վարակված չեն ֆիլոկսեռայով (խաղողի ժանտախտ, պարազիտ), ավելի ճիշտ ֆիլոկսեռայով վարակված են միայն Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտվող խաղողի այգիները:

history3 history4

Հայաստանի հիմնական խաղողա-գինեգործական գոտին Արարատյան դաշտավայրն է, բիբլիական Արարատ լեռան ստորոտում, ինչպես նաև Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի նախալեռնային գոտիները: Արարատյան դաշտավայրում կենտրոնացած է խաղողի այգիների  80%-ը: