ՍԱՐԴՈՒՐԻ սպիտակ

Տեղանք
Խաղողի սորտ՝ Ոսկեհատ /Խարջի/
Մակերեսը՝ 2 Հա
Բարձրությունը՝ 1250 մ ծովի մակերևույթից բարձր
Թեքությունները՝ Հարավային,հարավարևմտյան
Հողը՝ կրային, կարբոնատային, թեթև, քարքարոտ
Վազերի տարիքը՝12 տարեկան: Արմատակալները դյուրարմատ են, բազմացված են կիլչեցմամբ: Մատերը վերցրված են 120 տարեկան թմբային այգուց ք. Աշտարակ:
Այգու խտությունը՝ 2657 վազ 1 Հա
Բերքատվությունը՝ 6,5 տոննա 1 հեկտարից ( 2,4 կգ 1 վազից)
Գինու արտադրությունը՝ 325 դալ մեկ հեկտարից

Գինեգործություն
Բերքահավաքի ժամկետը՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակ
Բերքահավաքի ձևը՝ ձեռքով բերքահավաք 14 կգ արկղներով
Ջարդում՝ չանչազատում և դանդաղ խնայող ջարդում , թրմեցում 12-24 ժամ:
Մամլում՝ հիդրավլիկ մամլիչով դանդաղ մամլում:
Քաղցուի մանրակրկիտ պարզեցում ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Խմորում՝ 80% չժանգոտող պողպատից պահամաններում խմորման ջերմաստիճանի կարգավորմամբ: Խմորման ջերմաստիճանը 12-16; 20% բորդո կլասի կաղնե տակառներում 225լ: Խմորման 1/3 ընդհանալուց հետո կատարվում է վերահսկվող օդահարում: Խմորման ավարտից հետո կատարվում է պարբերական բատոնաժ 5-7 օրը մեկ 1-2 ամիսների ընթացքում համազգայարանային ստուգմամբ:
Խնձորակաթնաթթվային խմորում՝կատարվում է կուլտուրական խնձորակաթնաթթվային բակտերիաների օգտագործմամբ 17-20 աստիճան Ցելսիուսի տակ:
Հնացում՝ հայկական կաղնուց պատրաստված տակառներում ոչ պակաս երեք ամիս:
Հնացում շշերում՝ ոչ պակաս վեց ամիս:
Արտադրությունը՝ 5000-6000 շիշ տարեկան

Փաթեթավորում՝ բուրգունդյան շշեր 750մլ, 6 շիշ մեկ ստվարաթխտե արկղում:
Համտեսային գնահատական
Գույնը՝բաց ծղոտագույն
Փունջը՝ կանաչ խնձորի, ցիտրուսային բույրերի և դաշտային ծաղիկների նբերանգները համադրվում են վանիլի նրբ երանգների հետ:
Համը՝ թարմ, նուրբ, թարմացնող, նրբագեղ թթվությամբ:
Մատուցել՝ խորհուրդ է տրվում մատուցել 10-12աստիճան Ցելսիուսի տակ ծովամթերքի և կարմրախայտի հետ:

ՍԱՐԴՈՒՐԻ կարմիր

Տեղանք
Խաղողի սորտեր՝ Կախեթ-80%, Հաղթանակ-20%
Մակերեսը՝ 7 Հա
Բարձրությունը՝ 1250 մ ծովի մակերևույթից բարձր
Թեքությունները՝ Հարավային,հարավարևմտյան
Հողը՝ կրային,կարբոնատային,թեթև, քարքարոտ
Վազերի տարիքը՝ 9 տարեկան: Արմատակալները դյուրարմատ են, բազմացված են կիլչեցմամբ: Կախեթ սորտի մատերը վերցրված են 50 տարեկան իսկ Հաղթանակ սորտի մատերը 35 տարեկան այգիներից գ. Նորաշեն:
Այգու խտությունը՝ 2657 վազ 1 Հա Կախեթ՝ 2667 վազ 1 Հա Հաղթանակ
Բերքատվությունը՝ 6,5 տոննա 1 հեկտարից (2,4 կգ 1 վազից) Կախեթ
8 տոննա 1 հեկտարից (3.0 կգ 1 վազից) Հաղթանակ
Գինու արտադրությունը՝ 325 դալ մեկ հեկտարից Կախեթ՝400 դալ մեկ հեկտարից Հաղթանակ

Գինեգործություն
Բերքահավաքի ժամկետը՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակ
Բերքահավաքի ձևը: ձեռքով բերքահավաք 14 կգ արկղներով
Ջարդում՝ չանչազատում և դանդաղ խնայող ջարդում :
Խմորում՝ չժանգոտող պողպատից պահամաններում խմորման ջերմաստիճանի կարգավորմամբ կատարելով 2-3 անգամ օրեկան ռեմոնտաժ և պիժաժ: Խմորման ջերմաստիճանը 25-28: Թրմեցում և խմորում փլուշի վրա 9-11 օր:
Խնձորակաթնաթթվային խմորում: Կատարվում է կուլտուրական խնձորակաթնաթթվային բակտերիաների օգտագործմամբ 17-20 աստիճան Ցելսիուսի տակ:
Հնացում: հայկական կաղնուց պատրաստված տակառներում ոչ պակաս վեց ամիս:
Հնացում շշերում: ոչ պակաս չորս ամիս:
Արտադրությունը՝18000-20000 շիշ տարեկան
Փաթեթավորում: բուրգունդյան շշեր 750մլ, 6 շիշ մեկ ստվարաթխտե արկղում:
Համտեսային գնահատական
Գույնը՝ մուգ կարմիր, մանուշակագույն երանգով:
Բույրը՝ հասած բալի, սալորի և սև հատապտուղների նրբերանգները համադրվում են կաղնուն բնորոշ տոստի և վանիլի երանգների հետ:
Համը՝ թավշանման,մարմնեղ, ,ներդաշնակ, հարուստ տանիններով:
Մատուցել՝ խորհուրդ է տրվում մատուցել 16-18 Ց պայմաններում լավ համեմված կարմիր մսեղենի հետ:

ՍԱՐԴՈՒՐԻ մուսկաթ քաղցր

ՕԼԴ վայն