Գինեգործ
“Վայն Հաուս” ընկերության հիմնադիրն է ժառանգական գինեգործ Գարուշ Սամվելյանը: Հայրը՝ Ալեքսանդր Սամվելյանը, պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, գինու եւ խաղողի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, եղել է հայտնի գիտնական գինեգործության ոլորտում: Իր ամբողջ կյանքը նվիրել է գինեգործության զարգացմանը ինչպես նաև հսկայական ավանդ է ունեցել հայկական գինեգործության մեջ:
Մայրը՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում:
Ընկերության հիմնադիր Գարուշ Սամվելյանը գերազանցությամբ ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտը, այնուհետև՝ աշխարհում հայտնի “Մագարաչ” Յալթա, Ղրիմ, Խաղողագործության և Գինեգործության Ինստիտուտի ասպիրանտուրան, ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի որակավորում: 1985 թվականից աշխատել է Հայաստանի գինեգործական արդյունաբերության ոլորտում, միաժամանակ զբաղվելով գիտությամբ և դասախոսական գործունեությամբ:
Ընկերության խաղողի այգիներում մշակվում են բացառապես տեղական հայկական հնագույն խաղողի և նոր սերնդի սորտեր: Ներկայումս ընկերությունը արտադրում է երեք տեսակի գինի՝ ՍԱՐԴՈՒՐԻ սպիտակ, ՍԱՐԴՈՒՐԻ կարմիր և ՍԱՐԴՈՒՐԻ մուսկատ քաղցր: